▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը հայտարարություն արեց պարզապես «աչոկներ» շահելու համար...«Ժողովուրդ»

«Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանից Armlur.am-ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է գնահատում գործարարի ձերբակալության արձագանքները Հայաստանում: «Ես առաջին դեմքի մակարդակով չեմ ասում, բայց նրա ընկերները, ովքեր հիմա արվեստագետներ են, եկեղեցականներ են, մտավորականներ են, գոնե նրանցից մինիմում հայտարարություններ ենք ակնկալում»,- ընդգծեց նա՝ հավելելով թե անուններ չի կարող նշել, քանի որ ցանկը շատ մեծ է: «Նա բոլորին օգնել է, հիմա ո՞ւր են այդ մարդիկ: Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հաշիվներ ունեն Ռուսաստանի հետ, բա մյուսները»,–նշեց նա՝ ընդգծելով որ բոլորն էլ կարող էին արտահայտվել, թե ՀՀ ոստիկանապետը, թե Սփյուռքի նախարարությունը: «Չէ՞ որ Լևոնը Սփյուռքից է. մի նախադասություն Սփյուռքի նախարարությունից պետք է դուրս գար»:

 

Այնուհետև անդրադառնալով Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գործարարին տանելու են, մի քանի հարցեր տան և բաց թողնեն, Փոլադյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ նա չգիտեր: Ինքը հայտարարություն արեց պարզապես «աչոկներ» շահելու համար: Ես այդպես եմ հասկանում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին