▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից աֆրիկյան ժանտախտ. «Ժողովուրդ»

Մի քանի օր առաջ սարերում հիվանդացել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող ավելի քան երկու տասնյակ խոզեր: Անասնատերը  խոզերը մորթել է եւ հանձնել քաղաքի մսի վաճառքի կետերից մեկին: Նա անասունների միսը լաբորատոր հետազոտության չի տարել՝ պարզելու, թե ինչ հիվանդություն են ունեցել անասունները: Դրանից առաջ էլ խոզերի անկման դեպք է եղել Կոթի գյուղի Ձիանու ուրթ սարամասում: Սարվորները կարծում են, որ անասունները սատկել են աֆրիկյան ժանտախտի հետեւանքով, սակայն խոզատերերն այդ մասին չեն հայտնել անասնաբուժական ծառայությանը:  Նախ` աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը չի բուժվում: Բացի այդ`  պետությունն անկված կենդանիների համար դրամական փոխհատուցում կամ աջակցություն չի ցուցաբերում: Օրինակ` անցյալ տարի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում աֆրիկյան ժանտախտից սատկեց ավելի քան 160 խոզ, սակայն գյուղացիներին  փոխհատուցում չտրվեց: Ներկայումս Տավուշի մարզում խոզի միսը վաճառվում է կիլոգրամը 3500 դրամով, եւ չնայած նման բարձր գնին`  խոզի մսի պակաս է զգացվում: Այդ պատճառով էլ գյուղացիները գերադասում են անասունների հիվանդանալու դեպքում դրանց շուտափույթ մորթել եւ հանձնել մսի վաճառքի կետերին: Նախկինում Նոյեմբերյանի սարերում մարդիկ անտառի կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: Սակայն 2007 թվականին աֆրիկյան ժանտախտի համաճարակից  անտառում պահվող խոզերը սատկեցին, իսկ անկված անասունների մի մասն այդպես էլ ձորերում անթաղ մնաց կամ հոշոտվեց վայրի գազանների կողմից: Արդյունքում` համաճարակը կրկնվեց 2010-ին: Փաստորեն աֆրիկյան  ժանտախտի վիրուսը մնում է Նոյեմբերյանի  անտառներում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին