▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասնյակ ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տասնյակից ավել բուհերի ռեկտորներ են կասկածվում չարաշահումներ թույլ տալու մեջ: «Սև ցուցակում» են հայտնվել այնպիսի բուհեր, ինչպիսիք են Երևանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը և այսպես շարունակ:

Չարաշահումների փաստի առթիվ, ըստ մեր տեղեկությունների,  դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Լուսանկարում` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին