▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքում են «Սանիտեկ» ՍՊԸ-ի «նորամուծություններից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու խնդիրը դեռեւս շարունակում է արդիական մնալ: Այս իրողությունը վկայում են վերջին շրջանում «Ժղովուրդ»-ին պարբերաբար ահազանգող բազմաթիվ բնակիչներ:


Օրերս «Ժողովուրդը» հերթական բողոքը ստացավ ՀԱԹ թաղամասի Անդրանիկի փողոցի 123 շենքի բնակիչներից: Վերջիններս նշեցին, որ «Սանիտեկ»-ի աշխատանքներից շատ դժգոհ են:


Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ աղբահանությունն իրականացվում է ոչ թե վաղ առավոտյան, այլ օրվա տարբեր ժամերի:
Բնակիչների խոսքով՝ աղբահանելիս «Սանիտեկի» աշխատակիցները աղբի մեքենան կանգնեցնում են բավականին հեռու՝ արկղերով աղբը հասցնելով մեքենային, ինչի արդյունքում ամբողջ ճանապարհը կեղտոտվում է եւ գարշահոտ տարածվում:


«Շատ դհգոհ ենք «Սանիտեկի աշխատանքներից: Աղբը որ ժամին ասես, գալիս, տանում են: Աղբարկղերը հանում են շենքի բակից, գլվլալով տանում այնտեղ, որտեղ աղբի մեքենան է կանգնած, մեքենան չեն բերում շենքի բակ»,- ասաց բնակիչներից մեկը:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին