▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավարժականում ծեծել են «ոչ»-ի կողմնակից դասախոսին.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։

Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։

Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին