▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամկետային զինծառայողի անհետացման իրական պատճառը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել եւ անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։ Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը եւ գնացել տուն։

Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թեւը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել։

Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ հերթական անգամ թեւը դուրս ընկնելուց հետո նա, այլեւս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել եւ գնացել է տուն»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին