▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետի եղբոր որդին. «Ժողովուրդ»

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 2015 թվականի մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա եղբոր որդիների մասնակցությամբ ծեծի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Ի սկզբանե Զաքարյանների հարազատները կատարվածում մեղադրում էին մարզպետի որդուն՝ նշելով, որ հենց նա է հարվածել եւ ծանր վնասվածք հասցրել Հարություն Զաքարյանին, ինչի արդյունքում նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Սյունիքի մարզպետի որդուն կալանավորեցին, սակայն ավելի ուշ ազատ արձակցեին եւ ավելին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումն էլ դադարեցրին: Իսկ թե ինչու Զաքարյանները մինչեւ վերջ չպայքարեցին, որ մարզպետի որդին պատասխանատվության ենթարկվի, այդպես էլ մնաց հանելուկ:

Ինչեւէ: 2015 թվականին նշյալ ծեծի գործով նախաքննությունը ավարտվեց եւ նոյեմբերի 11-ին ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ, ահա, դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Սդղլի գյոլ տանող ճանապարհի խաչմերուկի մոտ Մուշեղ Զաքարյանին ծեծի ենթարկելու եւ նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով: Նշենք, որ այս գործով երկրորդ դատական նիստն է կայացել, սակայն ծեծի ենթարկված Մուշեղ Զաքարյանը այդպես էլ դատական նիստերին չի ներկայացել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նա այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ավելին՝ երեկ տեղեկացանք, որ դատական նիստի ժամանակ Մայիս Խաչատրյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինել եւ ստորագրությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

 

Ուշագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին