▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պարտքը շարունակում է աճել. «ՀԺ»

«Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով:

 

Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում:

 

Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում  մոտ 36 մլն դոլարով:

 

Եթե համադրենք այս երկու ցուցանիշները, ապա կստացվի, որ մեր պարտքը, պատկերավոր ասած, մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 55 մլն դոլարով: Իսկ սա արդեն համահունչ է վերջին տարիներին արձանագրվող պարտքի աճի տեմպին:

 

Մի ուշագրավ փաստ: Պետական պարտքի այսպիս աճը եղել է հիմնականում ներքին պարտքի կտրուկ աճի պատճառով»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին