▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անելիք» բանկի 32-ամյա իրավաբանի սպանության գործով նիստի ժամանակ միջադեպ Է տեղի ունեցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ Է տեղի ունեցել։ Դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Է, դատական նիստի ժամանակ հարձակվել Է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա և ծեծել նրան։ Ծեծի հետևանքով վնասվել Է մեղադրյալի աչքը։ Սույն գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։ Սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի Է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին   Վարդանանց փողոցում։ Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ իր հետ նախապես վերցրած հրազենից մեկ կրակոց Է արձակել «Անելիք բանկ» ՓԲԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել Է։ 1961թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերին ինքնակամ ներկայացել Էր ոստիկանություն և հանձնվել։ Իսկ որպես բանկի իրավաբանի սպանության դրդապատճառ ոստիկանությանն ասել Էր, որ «մինչև կոկորդը հասցրել են, ինչ ունեցել Է, խլել են իրենից»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին