▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկութ|ունևերի համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլևս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում։ Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից։ Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար։ Ուշագրավ է նաև այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ և հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել։ Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռևս շարունակվում են։ «Ժողովուրդ»–ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց՝ Վաչագան Կարապետյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը՝ ասելով որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել և նոր բնակարան գնել։ Ի դեպ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնանկության առնչությամբ պահանջվող գույքի և եկամուտների հայտարարագիրը հրապարակվելուց հետո, թերևս, ակնհայտ կդառնա՝ նախարարի պաշտոնում գործունեությունն ինչպես է ազդել նրա ունեցվածքի վրա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին