▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը փոխանցվում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ, կարծում եմ՝ Ռուսաստանին. «Հրապարակ»

Վարչապետ Կարապետյանի վարած քաղաքականությունը դեռեւս մշուշոտ է նաեւ քաղաքական գործիչների համար։

Առաջին փուլով իրականացրած նախարարների փոփոխությունները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ են տալիս մտածելու, որ կառավարության նորանշանակ ղեկավարը հենվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ յուրային տեխնոկրատների վրա։

«Թե ինչքանով իրենց կարդարացնեն այդ մարդիկ, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ ընտրությունը կանգ է առել անձերի վրա, արդեն իսկ փոշիացնում է քաղաքական ուժերի հետ հույսեր կապելու, հատկապես իշխանական թեւի սպասելիքները»։

Քաղաքագետի կարծիքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրի ներսում, նման է իշխանափոխանցման։

«Բայց իշխանությունը փոխանցվում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ, կարծում եմ՝ Ռուսաստանին։ Եվ սա պայմանավորված է ռուսական քաղաքականությամբ, ոչ թե անձն է անձով փոխարինվում, այլ երկիրը՝ երկրով»։

Նոր կառավարությունից քաղաքագետը հրաշքներ չի սպասում։ Նախ՝ որովհետեւ այն ժամանակավոր է եւ, հետեւաբար, ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական խնդիրներ պետք է լուծի, եւ հետո՝ նախագահի հետ ուժային կառույցներին «ձեռք չտալու» պայման ունի։ «Իսկ քանի դեռ ուժայինները նախագահի ձեռքում են, կառավարության հնարավորությունները մնում են սահմանափակ։

Այս պայմաններում գլոբալ հարցերի լուծում ակնկալելը միամիտ բան կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Մանրամասները՝  «Հրապարակ» 
օրաթերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին