▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը Հայաստան է ժամանել գազի գինը նվազեցնելու հարցով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գործարար Սամվել Կարապետյանը. նա Հայաստան է եկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Այցի հիմքում ընկած են գազի գնի իջեցման բանակցությունները, որոնք սկիզբ էին առել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին։

Ի շարս այլ հանդիպումների, երեկ Միլլերը հյուրընկալվել է ՀՀԿ գրասենյակում, հանդիպել Հովիկ Աբրահամյանին: Թե ինչ են խոսել, եւ դա հետագայում ինչ հետեւանքներ կունենա, հայտնի չէ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Աբրահամյանը դեռ չի հանձնել «միգալկաներով» ուղեկցող ավտոմոբիլը. երեկ նա դրանով էր «դռայվ» անում դեպի Մոնումենտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին