▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը լուրջ անակնկալի է եկել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն ամռանը լուրջ անակնկալի է եկել ՊՊԾ-ի գրավման օրերին վարչական ռեսուրսի մի մասի պահվածքից, որը խլուրդի նման գլուխը մտցրել է հողի մեջ, սպասել, թե ինչ հանգուցալուծում է լինելու: Նա, ասում են, տարակուսած է եղել զինված խմբի նկատմամբ հասարակության դրական եւ իշխանության նկատմամբ ատելության վերաբերմունքից:

Դրանից հետո է հասունացել լայնամասշտաբ փոփոխություններ անելու որոշումը թե գործադիրում, թե կուսակցությունում: Ընդ որում՝ ՊՊԾ-ի գրավումից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս առաջարկել է լայնամասշտաբ փոփոխություններ անել, Սերժ Սարգսյանը հավանություն է տվել: Սակայն հետագայում պարզվել է, որ փոփոխություններն առաջին հերթին հենց իրեն են վերաբերում:

Ի դեպ, ՀՀԿ-ն «մաքրելու ու ռեստավրացիայի» ենթարկելու գործընթացը դրված է նաեւ «նոր ստրատեգների» վրա, որոնք պետք է «էնպես անեն, որ հասարակությունում դադարի իշխել մեթալիտետը, թե ՀՀԿ-ի դեմ խաղ չկա», ինչը, սակայն, չհաջողվեց իրականացնել օրեր առաջ տեղի ունեցած «պատմական» համագումարում, դրանից առաջ էլ` Գյումրու, Վանաձորի ընտրություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին