▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանի ուսումնական կենտրոնը գլխացավանք է դարձել կառավարության համար.«Հժ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի բյուջեով Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների համար արդեն կատարել է 4 միլիարդ դրամի կամ մոտ 8 միլիոն դոլարի շինարարական աշխատանքների եւ այլ տիպի գնումներ: 

Շինաշխատանքները հիմնականում կատարել է հայտնի «Սահակյանշին» ընկերությունը:

Հիշեցնենք, որ «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր:

Այդ կենտրոնը, սակայն, այժմ գլխացավանք է դարձել կառավարության համար, քանի որ դրա շինարարությունը չի ավարտվել: Պետբյուջեի հաշվին այդ օբյեկտի համար դեռ ձեռք են բերում գերթանկարժեք կենցաղային իրեր: Օրինակ միայն խոհանոցային սարքավորումների վրա ծախսել են ավելի քան 279 մլն դրամ: Կառավարությունն այժմ ուզում է այն վաճառել 40 մլն դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին