▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտած է ՀՀԿ-ից.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ու դարձնել պատգամավոր:

Ինչպես պնդում են մեր աղբյուրները, ՀՀԿ-ում չեն համաձայնել այդ քայլին, ասելով, որ նրանք այլ անցողիկ թեկնածուներ ունեն, օրինակ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ այս դեպքում չեն երաշխավորում կրտսեր Բալասանյանի ընտրվելը:

Այսքանից հետո չի բացառվում, որ Բալասանյանի ընտանիքն առաջիկա ընտրություններում գերադասի չխառնվել քաղաքական թոհուբոհին, առավել եւս, երբ այնտեղ պայքարելու են իրենց երկու հակառակորդները՝ Վարդան Ղուկասյանը ԲՀԿ ցուցակով եւ Մարտուն Գրիգորյանը՝ ՀՀԿ ցուցակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին