▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի մասնակից զինվորների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրառումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին  «անվավեր» նշումով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք` երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես էլ մնում է չլուծված, եւ նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին