▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի խորհրդականի կինն ամուսնուց հարուստ է. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանի կինը 25 միլիոն դրամի չափով շահաբաժին ունի։ Այս մասին տեղեկանում ենք Ներսիսյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։

Ինքը՝ Էդուարդ Ներսիսյանը, հայտարարագրել է միայն 3 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 17 միլիոն 700 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից։

Ներսիսյանի կինը՝ Անուշ Աթայանը, ինչպես վերևում նշել ենք 25 միլիոն դրամի չափով շահաբաժին է ունեցել նախորդ տարի, իսկ իր տարեկան աշխատավարձն էլ կազմել է 4 միլիոն 870 հազար դրամ։ Պաշտոնյայի կինը նաև հայտարարագրել է 28 հազար 110 ամերիկյան դոլար և 881 հազար 800 դրամ դրամական միջոցներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին