▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են Մոսկվայի ֆավորիտ ուժերը հայաստանյան ընտրապայքարում.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հետ»,- այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքները։

Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անկասկած, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հաշվի առնելով՝ այցը որոշակի նշանակություն ունի նաեւ այդ առումով, քանի որ նախագահի ֆիգուրն ապրիլի 2-ից հետո այլեւս չի ունենալու այն նույն նշանակությունը, ինչ ներկայումս, իսկ հայաստանյան քաղաքական դաշտում գերիշխող դիրքեր են ունենալու ՀՀ Ազգային ժողովն ու Կառավարությունը։

Նա հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստանում բնակվող մի շարք հայ բիզնեսմեններ հայտարարություններ արեցին, որ աջակցում են ՀՀ նախագահի եւ կառավարության բարեփոխումներին:

Հարցին, թե այնուամենայնիվ Մոսկվան չունի՞ արդյոք ֆավորիտ ուժեր հայաստանյան ընտրապայքարում, Անդրեյ Արեշեւն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի եւ ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որոնք մինչ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն այցեր կատարեցին Մոսկվա։

«Ինչպես գիտեք, այդ մարդիկ բավականին լուրջ դերակատարություն ունեն իշխող Հանրապեական կուսակցության թիմում, գիտենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարություններ արեց, որ, եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի գալիք ընտրություններում, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել Կառավարությունը։ Կան նաեւ այլ լուրջ խաղացողներ, այդ թվում կցանկանայի նշել Գագիկ Ծառուկյանին, ով լուրջ բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ։ Սակայն գիտեք, որ հունվարին Ռուսաստանում բնակվող մի շարք հայ բիզնեսմեններ հայտարարություններ արեցին, որ աջակցում են ՀՀ նախագահի եւ կառավարության բարեփոխումներին։ Այնպես որ, կարծում եմ, որ ՀՀ կառավարության, իշխանության գործունեությունն ընթանում է դրական ուղղությամբ, դա նկատվում է, Մոսկվայում այն ընկալվում է ըստ արժանվույն, այդ գործունեությունն ընդունվում է փոխըմբռնման անհրաժեշտ մակարդակով»,- ակնարկեց Անդրեյ Արեշեւը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին