▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնխչի Հարութը «քցել է» իր համար աշխատող ակտիվիստներին․«ՉԻ»

«Չորորրդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ ճամբարից ՀՀԿ-ում հանգրվանած Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի գործերը լավ չեն, քանի որ վերջերս լարվել են նրա եւ իր համար աշխատող ակտիվիստների հարաբերությունները: 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սնխչին ֆինանսական խնդիրներ ունի, եւ նրա շտաբների պետերը կանգնել են փաստի առջեւ, քանի որ ընտրողներին գումար են խոստացել, սակայն չեն կարողանում վճարել «հավաքագրվածներին»: Որպեսզի չկորցնեն ընտրազանգվածը, նրանք հորդորում են մի փոքր համբերել, քանի որ Սնխչի Հարութին հովանավորում է թաղային հեղինակություն Պիստ Արմենը եւ ինքն էլ հարցը կկարգավորի: Պիստն էլ իր հերթին հայտարարում է, որ իր հովանավորյալը ընդհանրապես խնդիր չունի եւ հրահանգում է ընտրազանգվածին պահել իր մեթոդներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին