▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանը ծանր վիճակում է հայտնվել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական կրքերը բավական լարված են նաեւ Լոռու մարզում: Կիզակետում դարձյալ ՀՀԿ-ական պատգամավորներն են: Մեզ հասած տեղեկություններով՝ բավական լարված են Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՀԿ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Սարիբեկյանը ղեկավարում է նույն տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի (Տաշիր) շտաբը եւ այս օրերին մի քանի բախում է եղել:

Առհասարակ, Վահրամ Բաղդասարյանը բավական ծանր վիճակում է հայտնվել այդ տարածքում եւ հարազատ կուսակցությունն այնքան էլ ջանադրաբար չի աջակցում նրան:

Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), Կարեն Կարապետյանը (Տաշիր) ՀՀԿ-ի համար ավելի ֆավորիտային թեկնածուներ են համարվում, ովքեր կարող են ավելի շատ ձայն ապահովել կուսակցության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին