▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը որոշել է սեպտեմբերից մասնակցել ԱԺ նիստերին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է սեպտեմբերից ավելի ինտենսիվ գալ ԱԺ, մասնակցել նիստերին, խմբակցության նիստերն անձամբ վարել։

Պատճառներից մեկն այն է, որ լրիվ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խստացվում է նաեւ պատգամավորների բացակայության հարցը: Եթե նախկինում այդ հարցը լուծվում էր ԱԺ նախագահի միջոցով, բավարարվում էին դիմում գրելով եւ բացակայությունները հարգելի համարելով, ապա 2018թ.-ից հետո ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների հարցը կհայտնվի Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում, որն էլ պետք է որոշի՝ հարգելի՞ են արդյոք պատգամավորների բացակայությունները։

Մանավանդ՝ կյանքը ցույց տվեց, որ անգամ աշխատավարձից կատարվող պահումները նիստերին չմասնակցելու խոչընդոտ չեն, քանի որ որոշ պատգամավորների, մասնավորապես՝ Ծառուկյանի համար այդ աշխատավարձն առանձնապես որոշիչ չէ, եւ նրանք աշխատավարձից անգամ կամավոր են հրաժարվում՝ փոխանցելով այս կամ այն կարիքավոր հիմնարկի՝ մանկատան կամ ծերանոցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին