▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանը 36 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա:

Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18–ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից:

Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009–16 թթ. զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002 թ.: Կրկին պատգամավոր է եղել 2007–09 թթ.»:

Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին