▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ռուս փորձագետի, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. «Ժողովուրդ»

«Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն օրերս Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանի նոր հարձակման դեպ­քում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների և ջախջախիչ հարվածներ է հասց­նելու ադրբեջանական կողմին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայկական կողմից նման հայտարա­րություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է: «Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով և հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պա­տերազմի, և դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահ­մանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, և որի հետևանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ»,- ասել է օտարերկրացի ռազմական փորձագետը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին