▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը կրկին մեկուսացել է.«Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մաս­նակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ս. Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ,  ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին և հիմա կրկին «անհետացել է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլև նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին