▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով: Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ընդդիմադիր «Ելք»-ը հայտարարել է, որ նիստերն սկսվելուն պես ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսելու, համապատասխան նախագիծ է ներկայացնելու։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում աշխատանքային խումբ ձեւավորել եւ ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են մարտահրավեր։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն էլ իր հերթին է պատրաստվում աղմկահարույց նախագիծ ներկայացնել. խոսքը Երեւանի այն փողոցների եւ դպրոցների անվանափոխությանն է վերաբերում, որոնք կրում են բոլշեւիկյան գործիչների անուններ։ «Ելք»-ի գաղափարը շաբաթներ շարունակ քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, սեպտեմբերի 17-ին քաղաքային իշխանությունները կհրավիրեն ավագանու առաջին նիստը, չի բացառվում, որ այդ օրն էլ տրվի գործընթացի մեկնարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին