▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին».«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է... Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետեւաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ։ Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ կոտորած չէր լինի...»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։

Հետո անդրադառնալով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին կայանալիք իր հեղինակային երեկոյին, որտեղ տարիների ընդմիջումից հետո կհնչեն նաեւ նոր ստեղծագործություններ, հավաստիացրել է, թե ինքը եղել ու մնում է լավատես. «Նկատել եք, չէ՞ որ բոլոր երգերս ուղղված են 0-ից մինչեւ 100 տարեկան ունկնդիրներին, մատչելի են բոլոր խավերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին