▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ երևույթներ՝ գյուղատնտեսությունում. ո՞ւր են մեր մթերքները.«ՀԺ»

«Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտե­սությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնա­կան ցուցանիշներից՝ օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալներն անցած տար­վա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով:

 

Դա կարող է ունենալ տեխնիկական բացատրություն: Մասնավորապես՝ կարելի է ենթադրել, որ դա եղել է երաշտի արդյունք: Ընդ որում՝ հա­մատարած երաշտի: Չնայած պաշ­տոնական հայտարարություն, որ երկրում երաշտ է և որ դրա արդյունքում կարող է բերքի մեկ քառորդը կորցնենք, չի եղել: Այնուամենայնիվ, կարող ենք դա գրանցել երաշտի հաշվին:

 

Բայց այն ժամանակ, երբ ԱՎԾ-ն գյուղատնտեսությանը վերաբերող հրաշալի արդյունքներ էր ցույց տալիս, այլ գերատեսչությունների հրա­պարակած տվյալները, մեղմ ասած, այդքան էլ հրաշալի չէին: Ավելին՝ դրանք շատ տխուր էին:

 

Այդ տվյալները ուսումնասիրելով՝ կարող ենք պնդել, որ մեր գյուղատնտեսության մի ճյուղում տեղի է ունեցել մի երևույթ, որը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյա­նի «հանձնարարականներից» մե­կին: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությամբ: Տեղի է ունեցել հակառակը՝ տեղական արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ: Ընդ որում, խոսքը առաջին կիսամյակի մասին է, երբ մեր գյուղատնտեսությունում արձա­նագրվում էին պլպլան ցուցանիշներ:

 

Այսպես: ՀՀ մաքսային ծառայու­թյան հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բու­սական ծագման ապրանքների ար­տահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկան­քում այդ ապրանքները ներկայաց­ված են 0601- ից մինչև 1501 կոդե­րը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների ար­տահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս:

 

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկան­քի համաձայն՝ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքնե­րի արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ ան­ցած տարվա նույն ժամանակա­հատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտա­հայտությամբ 58 տոկոս»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին