▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Սարոյանի և «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի եւ «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:

Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում եւ իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»:

«Իրենց մեջ հիմա սեւ կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին