▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ծննդաբերած կանանց հաշվին ֆինանսական լուրջ միջոցներ են խնայում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջիկայում կարող է պարծենալ, որ գործնական քայլեր է անում աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մասնավորապես նրանք փորձում են ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել: Բայց իրականում այսպես կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է խնայում, այն էլ նոր ծննդաբերած կանանց հաշվին:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է երիտասարդ մայրերի աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:

Փոխարենը կառավարությունը պարտավորվում է երկու տարի վճարել երեխային պահող դայակին` հատկացնելով մինչեւ 55 հազար դրամ, բայց այս ամենը` բավական բարդ թղթաբանությունից հետո:

Ու ստացվում է, որ այլեւս տարեկան միջինը 40 հազար հոգու 18 հազար դրամ չի վճարվի, քանի որ ոչ բոլորը դայակներ կկարողանան ունենալ, համապատասխան փաստաթղթեր կնքել ու գրանցել: Ահա այսպես խթանում են ծնելիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին