▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։

Փոքր հարկ վճարողների տեսչության-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը համայնքներ է գործուղել էլիտար ուժեր․ իր տեղակալ Վահագն Սահակյանին ուղարկել է Կենտրոնի հարկային, Կենտրոնի պետը տեղափոխվել է Էրեբունի։ Իսկ Շենգավիթում նշանակվել է խոշոր հարկատուների վարչության-տեսչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանը։

Հավանաբար, սա պայմանավորված է նոյեմբերի բյուջետային մուտքերի պլանային առաջադրանքը չկատարելու փաստով։ Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք է դրված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին