▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ամենաշատ ձայն ստացածը Վարազդատ Կարապետյանն է. Նրա` ծափերով ընդհատվող ելույթը

Հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք

Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց

Էլիտար հաճույքները որոշել են բավարարելն հարկատուների հաշվին.«Ժողովուրդ»



2018-02-14 07:55:26

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաեւ՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին:

Այդ նպատակով կառավարությունն անգամ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Իսկ հիմա խնայված գումարները ծախսվում են նման բաների վրա. ի դեպ, այս երկու կառույցների ղեկավարները վարչապետի խորհրդականներ Արսեն Ավակ Ավակյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.