▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Գալուստ Սահակյանի փոխարեն որեւէ օտարերկրացի նման արտահայտություն թույլ տար՝ ազգովի թուրք կհայտարարեինք.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» - Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:

Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետեւ գիտակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:

Ի դեպ՝ եթե որեւէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված):
Բայց ասողը Գալուստ Սահակյանն է, եւ բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունեն՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին