▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան

Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան

Ինչպես է Քիմ Քարդաշյանը հայկական սուրճ խմում Թաթայի հայտնի երգի ներքո

Փաշինյանի հետ հանդիպմանը Աֆղանստանի նախագահը հիշել է Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը

Ի՞նչ է կատարվել «Ելք»-ում. Փաշինյանի մշակած «14+4» ճանապարհային քարտեզը. ուշագրավ մանրամասներ.«Ժողովուրդ»



2018-03-21 08:18:18

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Ելք» խմբակցության նախօրեի նիստից, որի արդյունքում, հիշեցնենք, դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի դեմ պայքարի հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն առանձին ճանապարհային քարտեզ է մշակել՝ «14+4» անվամբ, որը ենթադրում է 14-օրյա շուրջօրյա հանրահավաքներ եւ 4 օր նստացույց:

Սակայն ծրագիրը միանշանակ չի ընդունվել ոչ միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաեւ ՔՊ-ի որոշ անդամների կողմից:

Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքին մարդ չի հավաքվի, պետք է խորհրդարանում պայքարել:

Իսկ շուրջօրյա հանրահավաքների մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտահոգություններին Փաշինյանը հակադարձել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել: Դրանից հետո գործընկերները որոշել են Փաշինյանին միայնակ թողնել՝ տեսնելու համար, թե ինչ կարող է անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.