▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամսիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա:

Սակայն տեւական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, եւ իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի:

Բայց նրանց հույսերն ի դերեւ ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում եւ փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որեւէ կերպ չի ցանկանում: Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին