▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել: Մասնավորապես, մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել:

Մասնավորապես, քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի:

Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները:

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով, որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին