▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների ցուցակում, ո՞վ է հաջորդը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև «թավշյա» հեղափոխության հրապարակային միջոցառումների օրերին հեղափոխականների քննադատության թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր ու իր ընտանիքը, սակայն վերջին շրջանում նրանք մի տեսակ մոռացվել են:

 

 

 

 

 

 

 

 

 

Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիրախում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է իր թիմակիցներով՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի:

 

 

 

 

 

 

 

Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտեց ԱԱԾ-ն, որը անմիջականորեն կապված էր ՀՀ ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախկին նախագահի հետ:

 

 

 

 

 

 

Բացի այդ, խոշոր տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում ԱԱԾ բացահայտումներից հայտնի դարձավ, որ գործարարների հետ գյուղմթերքի իրացման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2017թ. վերջերին, երբ վարչապետը Կարապետյանն էր, ՊԵԿ նախագահն էլ՝ Վարդան Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների բազմամարդ ցուցակում, ո՞վ է հաջորդը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե իրենք նաև այլ խոշոր ընկերություններում են ստուգումներ անցկացնելու: Իսկ թե ում մոտ՝ չի մանրամասնել: «Շատ հայտնի ընկերություններ են»՚:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին