▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն աշխատավարձ են ստանում մարզպետները

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում Սյունիքի և Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «տեղական իշխանիկների» համբավ ունեցող մարզպետների աշխատավարձը, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 661 հազար 400 դրամ է:

 

 

 

Փոխմարզպետի աշխատավարձը՝ 529 հազար 120 դրամ: Մարզպետի խորհրդականինը ոչ պակաս ճոխ է՝ 314 հազար 165: Մարզպետի մամուլի քարտուղարինը և օգնականինը՝ 297 հազար 630: Փոխմարզպետի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 198 հազար 420 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին