▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարական պորտֆելը ստանալու պահին 77 միլիոն է ունեցել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով մայիսի 12-ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

 

 

 

 

 

 

 

 

Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու ավտոտնակ եւ մեկական հողամաս ու բնակարան: Ունեցել է նաեւ բաժնետոմս 5000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները կազմել են 77 միլիոն 16 հազար դրամ:

Գրիգորյանի՝ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 28 միլիոն 23 հազար դրամ:

Մինչ կառավարությունում ընդգրկվելը 2006-2018 թթ. աշխատել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով, իսկ 20122018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին