▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնֆլիկտ գեներալի Մանվելի ընտանիքում. որդիները Նազիկին են մեղադրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ:

Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին:

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների եւ կնոջ միջեւ։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում:

 

 

 

 

 

 

 

 

Երեկ տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երեւան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսեւորել եւ գիծը նայողներին ասել են, որ իրենք այլեւս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ:

 

 

 

 

 

 

 

Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին