▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարար՝ ոչ ադեկվատ պահվածքով. որպես ծնողների բնակության վայր ներկայացրել է «Նորագավիթի գերեզմանոցը»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման:

 

 

 

 

 

 

 

 

 

Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»:

Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, եւ նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին