▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ:

Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի: Հետաքրքիր է, որ Քոչարյանի շահերը պաշտպանող բրիտանացի լոբբիստը նախկինում պաշտպանել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և Ռուսաստանի գազային մոնոպոլիստ «Գազպրոմի» շահերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին