▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկել եմ՝ չոլերն եմ ընկել». նախկին մարզպետն ամեն տարի 1 մլն դոլա՞ր է փոխանցել ՀՀԿ-ի հաշվեհամարին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին:

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարոն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահներըբացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցելՀայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այսմասին

(Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել: Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեի, այդ աշխատանքն անեի, ինչո՞ւ պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին