▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին. իշխանությունը նոր թեկնածու ունի

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ,  եւ հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերեւներում ամեն ինչ որոշված է:

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձեւավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից:

 

 

 

 

 

 

 

 

Ավելին՝ նրանք այս պաշտոնում ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, որն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել ոլորտը: Այնպես որ, Լ. Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է որպես թեկնածու, իսկ հայոց մշակույթը կսպասի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին