▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը համագործակցում է ՀՀԿ-ի «տասովչիկների» հետ. լուսանկարները հայտնվել են համացանցում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երեւում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։

 

 

Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։

Թաղապետի տեղակալը նաեւ Սամվել Ալեքսանյանի սանիկն է, նրա ավագ եղբայրը հարկայինի աշխատակից է, կրտսերը՝ Ռուբեն Հայրապետյանի քրոջ փեսան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին