▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, եւ այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 

 

 

 

 

Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը:

 

 

 

 

 

 

 

 

Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև՝ Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին