▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել. սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն ԱԺ չանցնելուց հետո պարապ չեն մնա։ Հատկապես նրանց պրոֆեսիոնալ հատվածն արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ միջազգային կառույցներից։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, նաեւ Էդուարդ Շարմազանովն ունի առաջարկ դրսից, բայց մերժել է՝ նախընտրում է մնալ Հայաստանում, դասախոսել։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանն էլ է որոշել մնալ Հայաստանում։ Նա իրավական խորհրդատվություն իրականացնող ընկերություն է բացել, որով իրավաբանական ծառայություններ է մատուցելու տարբեր կազմակերպությունների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընկերությունը կկոչվի «Դավիթ եւ ընկերներ»։ Դրա համար Հարությունյանն արդեն գրասենյակ է վարձակալել «Էրեբունի պլազայում»։ Գրասենյակը մեծ չէ, ընդամենը 23 քմ է, քանի որ մեծ ներդրում չի կարողացել անել, սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ հիմնականում օգտվելու է վիրտուալ օֆիսի հնարավորություններից եւ իր աշխատանքը կազմակերպելու է համակարգչային ծրագրերի միջոցով, նաեւ փորձելու է շուկայում նորամուծություններ մտցնել, որ տարբերվի համանման մյուս ընկերություններից։ Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանը եւս միանա նրան, եւ միասին աշխատեցնեն ընկերությունը, եթե այլ առաջարկներ չընդունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի եղբայրն էլ փաստաբանական ընկերություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին