▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խումբ դատավորներ սկսել են բանակցել իշխանության հետ. նրանք պատրաստ են հրաժարական տալ միայն թե…

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին աննախադեպ եռուզեռ է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում․ Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ երեկո գրասենյակում է անցկացնում, նրան են այցելում ՀՀԿ-ականները։ Չնայած ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը մեր զրույցում հերքեց, թե որեւէ ՀՀԿ-ական հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել է բանտից ազատված ՀՀ երկրորդ նախագահին։

Բաղդասարյանն ասաց միայն, որ Սերժ Սարգսյանը հետեւում է քաղաքական գործընթացներին եւ մասնակցում կուսակցական աշխատանքներին։

Ի դեպ, լուրեր կան, որ առաջին եւ երրորդ նախագահներն էլ են պարբերական հանդիպումներ ունենում, սակայն դա ճշտել մեզ չհաջողվեց»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակում են ծաղկել գնումներից տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դրամների հասնող «ատկատներն» ու կոռուպցիան։

Սա միակ նախարարությունն է, որտեղ Սերժ Սարգսյանի կադրերին ձեռք չեն տվել: Առաջիկայում իշխանությունը մտադիր է անդրադառնալ նաեւ այս ոլորտին, սակայն ցանկանում են, որ դա լինի հնարավորինս անցնցում»:

 

 

 

 

 

 

 

«168 ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել:

Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը:

ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ:

Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովանդակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խոսակցությունը նախարարի համար ցանկալի ընթացք չի ունեցել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում հայաստանցի օլիգարխների եւ տեղի զինվորականության հավաքատեղին Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի Շուշիի տունն է։ Հենց այստեղ են ծրագրվում զինվորականության եւ օլիգարխիայի քաղաքական անելիքները Հայաստանում եւ Արցախում:

Օլիգարխիան եւ զինվորականությունը ցանկանում են վերականգնել նախկինում ունեցած իրենց ազդեցությունը եւ արտոնությունները, չնայած վտանգում են կորցնել ավելին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ դատավորներ անխուսափելի վեթինգի գործընթացներից ի վեր սկսել են բանակցել իշխանության հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնում հրաժարական տալ, եթե իրենց ունեցվածքին չկպնեն: Չափազանց խելամիտ մոտեցում է, այլապես կարող են եւ´ պաշտոնը կորցնել, եւ´ ունեցվածքը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին