▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը. 9 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 267 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 3489L պետհամարանիշի ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 (վարորդ` Տ. Վ.) ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին, ինչից «Բոգդան»-ի վարորդ Ս. Մ.-ը ( ծնվ. 1963թ.), ուղևորներ՝ Ա. Խ.-ը (ծնվ. 1998թ.), Լ. Հ.-ը (ծնվ. 1959թ.), Ա. Հ.-ը (ծնվ. 1959թ.) հոսպիտալացվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում  էլ 58-ամյա Վաչագան Ասլանյանը, վարելով Higer մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին