▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար. հավաքվածները փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացող դատաբժշկի հետ. shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Խաչատրյանը, վարելով КамАЗ 5511 մակնիշի 34 AՏ 974 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 400 մետր կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երիտասարդի դին գյուղացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 30 մետր հեռավորության վրա, իսկ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Գրեթե 2 ժամից ավելի է՝ դատաբժիշկը չի բարեհաճում ժամանել դեպքի վայր, ինչն էլ պատճառ է դարձել, որ հավաքվածները «ամենավերջին խոսքերով հիշեն» նրանց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին