▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջովին այրված 29-ամյա երիտասարդի դիակի մոտ հայտնաբերվել է ամուսնական մատանի. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի քննչական վարոթյունում պարզվել է, որ  երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզում հայտնաբերված և մոխրակույտի վերածված Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված ամբողջովին այրված դին Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 3/11 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 29-ամյա Արսեն Էրիկի Մաթևոսյանն էր, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նոր էր ամուսնացել և օդորակիչների տեխնիկական աշխատանքներ էր կատարում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա ամուսնական մատանին և վզնոցը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՍ 084 պետհամարանիշի ավտոմեքենայում:Նախնական տվյալներով ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: 

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին